Կաբելային հեռուստաընկերությունների համար
«Հիբրիդ Սոլյուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրականացնում է Հայաստանի ողջ տարածքում մալուխային ցանցի, ինչպես նաև բջջային կապի միջոցով հեռուստահաղորդումների վերահեռարձակման գործունեություն` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից տրված հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիայի հիման վրա, մասնավորապես.
- Ունենալով «Հիբրիդ ԹիՎի»-ի կողմից առաջարկվող բոլոր հեռուստաալիքների իրավատերերի հետ համապատասխան պայմանագրեր, այսինքն վերահեռարձակման իրավունք, Կաբելային հեռուստաընկերություններին առաջարկում է իրականացնել համատեղ գործունեություն՝ հեռարձակել «Հիբրիդ ԹիՎի»-ի հեռուստաալիքները Ձեր ցանցի միջոցով, հնարավորություն ընձեռելով դիտելու մեր կողմից առաջարկվող հեռուստաալիքները ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդներին, որի իրավաբանական ողջ պատասխանատվությունը կկրի «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊ Ընկերությունը: