(+374 60) 75-04-69

Հյուրանոցների և հանգստյան տների համար

 

«Հիբրիդ Սոլյուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրա­կանացնում է  Հայաստանի ողջ տարածքում մալուխային ցանցի, ինչպես նաև բջջային կապի ցանցով հեռուստա­հաղորդումների վերահեռարձակման գործունեություն` Հեռուստատեսության և ռա­դիոյի ազգային հանձնաժողովի կողմից տրված հեռուստառադիոհաղորդումների հե­ռար­ձակման լիցենզիայի հիման վրա:

  • Ինչպես գիտեք, Հա­յաստանի տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումը լիցենզա­վոր­ման ենթակա գործունեութ­յուն է, որը տարածվում է նաև հյուրանոցների ու հանգստյան տների վրա, ուստի առաջարկում ենք մեր ծառայությունները: Համագործակցելով մեզ հետ, Ձեր այցելուներին հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայություններ մատուցելու դեպքում Դուք  ստիպված չեք լինի ձեռք բերել հեռուստառադիոհաղորդումների կաբելային հեռարձակման լիցենզիա, վճարել տարեկան պետական տուրքեր, պարբերական հաշվետվություններ ներկայացնել կարգավորող մարմնին, ինչպես նաև լիցենզային պայմանագրեր կնքել հեռուստաալիքների իրավատերերի հետ և կատարել լիցենզային վճարներ: Այդ ամենը Ձեր փոխարեն կանի մեր ընկերությունը, որի շնորհիվ Ձեր հյուրանոցում կունենաք հեռուստահաղորդումների օրինական հեռարձակման ծառայություն: Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք տրամադրել նաև տեխնիկական աջակցություն: