(+374 60) 75-04-69

Ընդհանուր դրույթներ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

01.09.2015-թ

 

  1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն ընդհանուր դրույթները և պայմանները (Պայմաններ) սահմանում են <<Հիբրիդ Սոլյուշնս>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Հեռուստառադիոընկերություն) կողմից Հեռուստառադիոծրագրերի հեռարձակման ծառայության (Ծառայություն) մատուցման կարգը, դրույթները և պայմանները:

Սույն Պայմանները համարվում են հրապարակային օֆերտա, որը Բաժանորդը (Դուք և դրա բոլոր հոլովաձևերը) ակցեպտավորում է՝ ամբողջությամբ ընդունելով դրանք: Սույն օֆերտան Դուք ակցեպտավորում եք բաժանորդային պայմանագրի ստորագրմամբ: Բաժանորդային պայմանագիրը բաղկացած է Ձեր դիմումից, սույն Պայմաններից, գնացուցակից, Օպերատորի ծառայությունների մատուցման պայմաններից, սակագնային պլանից, հատուկ առաջարկներից (եթե այդպիսիք լինեն):

1.2. Հեռուստառադիոընկերությունը իր ծառայությունները մատուցում է «Հիբրիդ ԹիՎի» կամ Hybrid TV ապրանքային նշանի ներքո, որը գրանցված և պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:

 

  1. Սահմանումներ

 

«Հեռուստառադիոընկերություն»՝ «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ, որը հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից 23 հոկտեմբերի 2010թ. տրամադրած Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 144 լիցենզիայի հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է հեռուստառադիոծրագրերի կաբելային հեռարձակում՝ օգտագործելով այլ օպերատորներին պատկանող հեռահաղորդակցության ցանցերը:

 

«Օպերատոր»՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հեռահաղորդակցության ցանց շահագործող, որը Հեռուստառադիոընկերության հետ համատեղ Բաժանորդներին մատուցում է Ծառայություններ և Հեռուստառադիոընկերության անունից լիազորված է կնքել Բաժանորդային պայմանագրեր և իրականացնել Բաժանորդային պայմանագրի կատարման հետ կապված այլ գործողություններ:

 

«Բաժանորդ»՝  Հեռուստառադիոընկերության Ծառայություններից օգտվող և Բաժանորդային պայմանագիր կնքած ցանկացած անձ:

 

«Օպերատորի ցանց (Ցանց)»՝ Օպերատորին պատկանող հաղորդման համակարգ, իսկ համապատասխան դեպքերում նաև միացնող – անջատող կամ ուղղորդող սարքավորումներ և այլ ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս հաղորդել ազդակներ (սիգնալներ) մալուխով, ռադիոյով, օպտիկական կամ այլ էլեկտրամագնիսական միջոցներով, այդ թվում` արբանյակային ցանցով, ամրակցված ցանցով և շարժական կապի երկրային ցանցով, էլեկտրական էներգիայի գծային համակարգերով այնպես, որ դրանք օգտագործվեն ազդակների հաղորդման համար`անկախ հաղորդվող տեղեկատվության տեսակից:

 

«Ծառայություններ»` Հեռուստառադիոընկերության կողմից Օպերատորի հետ համատեղ Բաժանորդներին մատուցվող Հեռուստառադիոծրագրերի վերահեռարձակման ծառայություններ:

 

«Զանգերի կենտրոն»` ծառայություն, որը հնարավորություն է տալիս Բաժանորդին հատուկ հեռախոսահամարի միջոցով զանգահարելով ստանալ մատուցվող Ծառայությունների վերաբերյալ ցանկացած տեղեկություն, խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն:

 

«Բաժանորդային պայմանագիր»՝ սույն Պայմաններով նախատեսված Ծառայությունների մատուցման վերաբերյալ միանալու պայմանագիր: Օպերատորի հետ համատեղ մատուցվող Ծառայությունների մատուցման վերաբերյալ բաժանորդային պայմանագրերը կնքվում են Հեռուստառադիոընկերության կողմից լիազորված անձի հետ:

 

«Դիմում»` սահմանված կարգով Բաժանորդի կողմից լրացված և ստորագրված դիմում, Պահանջվող փաստաթղթերով, որի միջոցով Դուք Ծառայություններից օգտվելու նպատակով Հեռուստառադիոընկերության, Օպերատորի կամ այլ լիազորված անձի հետ կնքում եք Բաժանորդային պայմանագիր (ակցեպտավորում Հեռուստառադիոընկերության և Օպերատորի հրապարակային օֆերտաները): Դիմումը հանդիսանում է սույն հրապարակային օֆերտային և Օպերատորի հրապարակային օֆերտային ամբողջությամբ միանալու վերաբերյալ Ձեր գրավոր համաձայնություն:

 

«Պահանջվող փաստաթղթեր»` Դիմումի հետ մեկտեղ ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք հաստատում են դիմումատուի անձը, հասցեն, իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ գրանցման կամ հաշվառման տվյալները, վճարունակությունը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

 

«Ապակոդավորման միջոցներ»` Հեռուստառադիոընկերության կողմից տրամադրվող ծրագրային ապահովում, այդ թվում՝ կոդ, գաղտնաբառ և այլ նույնականացման տվյալներ, որոնք Ձեզ  թույլ  են տալիս ընդունել Հեռուստառադիոծրագրերը:

 

«Վերջնակետային սարքավորում»՝ Բաժանորդի կողմից օգտագործվող սարքավորում /հեռուստացույց, համակարգչային սարքավորում, բջջային հեռախոս/, որը միացված է Օպերատորի ցանցին և հնարավորություն է տալիս Բաժանորդին ստանալ Ծառայությունները:

 

«Տեխնիկական հնարավորություն»` էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովելու համար Բաժանորդի` Օպերատորի հեռահաղորդակցության ենթակառուցվածքներին միացման հնարավորություն:

 

«Սփռման տարածք»` աշխարհագրական տարածքը, որտեղ մատուցվող Ծառայությունները տեխնիկապես հասանելի են:

 

«Հաշվետու ժամանակաշրջան»` Բիլինգի օրվանից սկսած մինչև հաջորդ Բիլինգի օրն ընկած ժամանակահատվածը, որի ընթացքում մատուցվել են Ծառայությունները:

 

«Բիլինգի օր»`յուրաքանչյուր ամսվա վերջին կամ Բաժանորդային պայմանագրով նախատեսված այլ օր, երբ ամփոփվում են Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա կամ արդեն վճարված գումարը:

 

«Բաժանորդի տարածք»` վայր, որտեղ Բաժանորդը ցանկանում է ստանալ Ծառայությունները: Կախված Ծառայությունների մատուցման տեսակից Բաժանորդի տարածքը կարող է լինել ֆիքսված կամ շարժական:

 

«Վաճառքի և սպասարկման կենտրոն»՝ Օպերատորի կողմից ղեկավարվող Ծառայությունների վաճառքի և Բաժանորդների սպասարկման համար մասնագիտացված կենտրոն:

 

«Սակագնային պլան/փաթեթ»` Բաժանորդի կողմից ընտրվող որոշակի հատկանիշներով օժտված ծառայություն, որի անվանումը, առանձնահատկությունները, մատուցման պայմանները, գները և այլ տեղեկություններ ներկայացված են Օպերատորի Վաճառքի և սպասարկման կենտրոններում և հրապարակված են Հեռուստառադիոընկերության և Օպերատորի պաշտոնական ինտերնետային կայքերում:

 

«Բիլինգային համակարգ»`Օպերատորի կողմից վարվող ավտոմատացված համակարգ, որը հաշվառում է Բաժանորդի ստացած Ծառայության ծավալը, կատարած վճարումները և այլ ամփոփ տեղեկություններ:

 

«Հեռուստառադիոծրագիր»-Հեռուստառադիոալիքի կողմից սահմանված հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման հաջորդականություն:

 

«Հեռուստառադիոհաղորդում»-Հեռուստառադիոծրագրի բաղկացուցիչ մաս կազմող ամբողջական ինքնուրույն միավոր, որի համար նախատեսված է անվանում և հեռարձակման ժամ:

 

  1. Բաժանորդագրում

 

3.1.      Բաժանորդային պայմանագիրը կնքվում է սույն Պայմաններում սահմանված ձևով ու կարգով լրացված և ստորագրված Դիմումը և Պահանջվող փաստաթղթերը Հեռուստառադիոընկերությանը կամ վերջինիս լիազորած անձին ներկայացնելու ճանապարհով:

 

3.2.     Բաժանորդային պայմանագիր կնքելու Դիմումի ձևը և պահանջվող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հեռուստառադիոընկերությունը կամ վերջինիս կողմից լիազորված անձը:

Հեռուստառադիոընկերությունը կամ լիազորված անձը կարող է մերժել Դիմումը, եթե հայցված Ծառայությունը ստանալու համար դիմումատուն գնահատվում է անվճարունակ կամ չի բավարարում նման Ծառայություն ստանալու համար Հեռուստառադիոընկերության, լիազորված անձի կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ինչպես նաև ներկայացրել է կեղծ, թերի կամ ոչ հավաստի տեղեկություններ:

Հեռուստառադիոընկերությունը կամ լիազորված անձը իրավունք ունեն նաև մերժել Դիմումը, եթե մերժումը պայմանավորված է Օպերատորի Տեխնիկական հնարավորությունների բացակայությամբ, այդ թվում նաև այն դեպքում, երբ Դիմումում նշված Ծառայությունների մատուցման աշխարհագրական տարածքը դուրս է Օպերատորի ցանցի հասանելիության տարածքի սահմաններից կամ պահանջում է չհիմնավորված ծախսեր:

 

3.3. Բաժանորդային պայմանագիրը գործում է համապատասխան Ծառայություններն ակտիվացնելու պահից և գործում է անորոշ ժամկետով:

 

3.4.      Հեռուստառադիոընկերությունը կարող է ցանկացած ժամանակ միակողմանի փոփոխել սույն Պայմանները, Ծառայությունների գները, Սակագնային պլանները և Ծառայությունների ցանկը և առաջարկները: Ձեզ համար առավել բարենպաստ պայմաններ սահմանող փոփոխություններ անելիս Հեռուստառադիոընկերությունը պարտավոր չէ նախապես Ձեզ տեղեկացնել դրանց մասին:  Մնացած դեպքերում փոփոխությունների առաջարկները նախապես հրապարակվում են: Որևէ առարկություն չներկայացնելը, ինչպես նաև փոփոխված պայմաններով Ծառայությունից շարունակել օգտվելը համարվում է, որ Դուք ընդունում եք կատարված փոփոխությունները:

 

 

  1. Ծառայությունների մատուցում

 

4.1.   Դուք Ծառայություններից օգտվում եք Ձեր կամքով և սեփական ռիսկով: Հեռուստառադիոընկերությունը պատասխանատվություն չի կրում Ծառայությունները Ձեր պահանջմունքներին չբավարարելու համար:

 

4.2.      Դուք չեք կարող Ծառայությունից օգտվելու Ձեր իրավունքը, ինչպես նաև Ապակոդավորման միջոցները փոխանցել այլ անձի, Ձեզ մատուցված Ծառայությունը օգտագործել ոչ անձնական և/կամ շահույթ ստանալու նպատակով:

 

4.3. Հեռուստառադիոընկերության կողմից տրամադրված Ապակոդավորման միջոցը կարող է օգտագործվել միայն մեկ Վերջնակետային սարքավորման համար:

 

4.3.      Ծառայություններից օգտվելու բոլոր հետևանքների պատասխանատվությունը կրում եք Դուք: Ձեզ տրամադրված Ապակոդավորման միջոցներն այլ անձանց կողմից օգտագործելու բոլոր հետևանքների համար պատասխանատվությունը ևս կրում եք Դուք:

 

4.4.      Արգելվում է Ձեր կողմից այնպիսի Վերջնակետային սարքավորումների օգտագործումը, որոնք համատեղելի չեն Օպերատորի ցանցի հետ:

 

4.5. Հեռուստառադիոընկերությունը պարտավորվում է մատուցել Ծառայությունները պատշաճ որակով՝ սույն Պայմաններին համապատասխան: Հեռուստառադիոծրագրերի շարունակական և անխափան վերահեռարձակումը ապահովելու Հեռուստառադիոընկերության պարտավորությունը լավագույն ջանքեր գործադրելու պարտականություն է և Ծառայությունները մատուցում է <<այնպես, ինչպես որ կա>> սկզբունքով:

 

4.6. Հեռուստառադիոընկերությունը տեղեկացնում է, որ Ծառայությունների մատուցուցման ընթացքում հնարավոր են ընդհատումներ և սահմանափակումներ, որոնք պայմանավորված կարող են լինել ինչպես իրենից կախված հանգամանքներով, այնպես էլ Օպերատորի ցանցի հետ առաջացած խնդիրներով, ֆորս-մաժորային իրավիճակներով, որոնք դուրս են իր վերահսկողությունից:

Հեռուստառադիոընկերությունը տեղեկացնում է նաև, որ Հեռուստառադիոծրագրերի իրավատերերի կամ Օպերատորի կողմից իրականացվող պրոֆիլակտիկ, ռեգկամենտային կամ այլ սպասարկման աշխատանքների հետ կապված ամսվա ընթացքում Ծառայությունների ընդհատումը կարող է տևել մինչև 24 ժամ մեկ ամսվա ընթացքում:

 

4.7.      Հեռուստառադիոընկերությունը պատասխանատվություն չի կրում Ծառայության որակի վատթարացման համար, եթե դա պայմանավորված է Ձեր Վերջնակետային սարքավորման անսարքությամբ կամ համապատասխան Տեխնիկական հնարավորությունների բացակայությամբ, Օպերատորի ցանցում առաջացած վթարներով և իր վերահսկողությունից դուրս գտնվող այլ խնդիրներով:

 

4.8. Օպերատորի ցանցով Ծառայությունների հետ մեկտեղ Օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների համար Դուք վճարում եք առանձին՝ Օպերատորի ներկայացրած հաշվի հիման վրա:

 

4.9. Հեռուստառադիոընկերությունը երաշխավորում է, որ իր կողմից Հեռուստառադիոծրագրերի վերահեռարձակումն իրականացվում է օրինական հիմունքներով: Միաժամանակ, Հեռուստառադիոընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կողմից վերահեռարձակվող Հեռուստառադիոծրագրերի բովանդակության համար:

 

  1. Գները և վճարումները

5.1. Սույն Պայմաններով նախատեսված Ծառայություններից օգտվելու համար Դուք վճարում եք Բաժանորդային վճար՝ Ձեր նախընտրած Սակագնային պլանին համապատասխան:

 

5.2. Կախված Սակագնային պլանից/փաթեթից, Ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն կանխավճարային կամ հետվճարային եղանակով, ինչպես նաև կարող է պահանջվել երաշխիքային դեպոզիտ կամ այլ ապահովություն:

Բաժանորդային վճարը Դուք պարտավոր եք վճարել նաև այն դեպքում, եթե Դուք չեք օգտվել Ծառայությունից Բաժանորդի տարածքից բացակայելու կամ Ձեզնից կախված այլ պատճառներով:

 

5.3. Ձեր կողմից Բաժանորդային պայմանագրում և Սակագնային պլանով սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում Հեռուստառադիոընկերությունն իրավունք ունի կասեցնել կամ դադարեցնել Ձեզ Ծառայությունների մատուցումը:

 

5.4. Օպերատորի հետ համատեղ Ծառայությունը մատուցելու դեպքում Օպերատորի կողմից կարող են սահմանվել միացման և այլ վճարներ, որոնց մասին Դուք լրացուցիչ կտեղեկացվեք Օպերատորի կողմից:

 

5.5. Ձեզ ներկայացված հաշիվներում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում մինչև վճարում կատարելը Դուք պետք է հայտնեք այդ անհամապատասխանությունների մասին Հեռուստառադիոընկերությանը՝ վիճարկելով հաշիվը: Վերոհիշյալ ժամկետի ավարտից հետո Բաժանորդը չի կարող այլևս վիճարկել Հաշվետու ամսվա համար Հեռուստառադիոընկերության կողմից ներկայացված հաշիվը:

 

5.6. Ձեր կողմից սխալ վճարումներ կատարելու դեպքում (գումարի սխալ չափ կամ վճարողի վերաբերյալ սխալ տեղեկություններ) Հեռուստառադիոընկերությունը իրավասու է կատարել համապատասխան ուղղումներ բացառապես Ձեր դիմումի հիման վրա: Վճարահաշվարկային համակարգերի միջոցով վճարում կատարելու դեպքում սխալ վճարումներն ուղղվում են տվյալ վճարահաշվարկային համակարգի կողմից:

 

5.7. Բանկային վճարումները, ինչպես նաև Հեռուստառադիոընկերության գործակալների միջոցով կատարված վճարումները, արտացոլվում են Օպերատորի Բիլինգային համակարգում մինչև վճարման կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը:

 

5.8. Բաժանորդի օգտին վճարում կատարող ցանկացած անձ համարվում է Բաժանորդի կողմից վճարման համար պատշաճ կերպով լիազորված և այդ լիազորության իրականացման նպատակով վերջինի անունից և համար գործող:

 

5.9. Բաժանորդի վճարման պարտավորությունը համարվում է կատարված վճարման ենթակա գումարը Հեռուստառադիոընկերության հաշվեհամարին կամ դրամարկղ մուտքագրման պահից:

Վճարման ձևի առանձնահատկություններից ելնելով` մատուցված որոշ ծառայությունների համար Բաժանորդից գանձվող գումարները կարող են Բաժանորդի անձնական հաշվում արտացոլվել ուշացումով:

 

5.10. Վճարումն ուշացնելու դեպքում, Հեռուստառադիոընկերությունն իրավունք ունի ուշացրած յուրաքանչյուր օրվա համար հաշվարկել տույժ:

 

 

  1. Հեռուստառադիոընկերության և Բաժանորդի իրավունքները և պարտականությունները

6.1. Հեռուստառադիոընկերությունն իրավունք ունի`

6.1.1.   Ինքնուրույն սահմանել և ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Պայմանները, Ծառայությունների ցանկը, Սակագնային պլանները/փաթեթները, դրանց մատուցման պայմանները, կանոնները և գները;

6.1.2. Սահմանափակումներ կիրառել Ծառայությունների ծավալների նկատմամբ` ելնելով տեխնիկական և Հեռուստառադիոծրագրերի իրավատերերի հետ կնքված պայմանագրային պարտավորությունների անհրաժեշտությունից;

6.1.3.   Լրացուցիչ ծառայությունների համար Բաժանորդից պահանջել առանձին վճար:

6.1.4. Առանց որևէ ծանուցման, միակողմանի կարգով հրաժարվել Բաժանորդային պայմանագիրը կատարելուց, կասեցնելով կամ դադարեցնելով Ծառայությունների մատուցումը, եթե Բաժանորդը չի վճարում իրեն մատուցված Ծառայությունների համար նախքան հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15 (տասնհինգը) ներառյալ կամ խախտում է Բաժանորդային պայմանագրի այլ դրույթները: Ընդ որում, Բաժանորդային պայմանագիրը կհամարվի լուծված (դադարեցված)` Բաժանորդի կողմից Բաժանորդային պայմանագրի հիման վրա Հեռուստառադիոընկերության կամ վերջինիս լիազորած անձի հանդեպ ունեցած ամբողջ պարտավորությունները, ներառյալ պարտքի մարման պարտավորությունը կատարելուց հետո;

6.1.5. Բաժանորդի կողմից Բաժանորդային պայմանագրի խախտման դեպքում կիրառել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ:

6.2.      Ի կատարումն Բաժանորդային պայմանագրի դրույթների Բաժանորդը պարտավորվում է`

6.2.1.   Կատարել Բաժանորդային պայմանագրով ստանձնած պարտավորությունները;

6.2.2.   սահմանված կարգով վճարել մատուցված Ծառայությունների դիմաց;

6.3.3.   Ծառայություններից օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Բաժանորդային պայմանագրին և Հեռուստառադիոընկերության կողմից սահմանված այլ կանոններին ու պահանջներին համապատասխան` չխախտելով երրորդ անձանց իրավունքները;

6.3.4. Զերծ մնալ սույն Պայմաններին հակասող ցանկացած եղանակով Հեռուստառադիոընկերության մատուցած Ծառայություններն օգտագործելուց;

6.3.5. Բաժանորդագրման համար ներկայացված Դիմումում և Պահանջվող փաստաթղթերում ներկայացնել հավաստի տեղեկություններ;

6.3.6. Չօգտագործել մատուցվող Ծառայություններն այլ անձանց համանման ծառայությունների մատուցման համար, չվերավաճառել կամ որևէ այլ իրավունքով չտրամադրել Ծառայությունները այլ անձանց:

 

6.3.      Բաժանորդն իրավունք ունի`

6.3.1.  Տեխնիկական հնարավորության սահմաններում ստանալ Ծառայությունները, ինչպես նաև տեղեկատվություն ստանալ առաջարկվող Ծառայությունների, կիրառվող Սակագնային պլանների/փաթեթների, գանձված գումարների և Անձնական հաշվի ընթացիկ մնացորդի մասին:

6.3.2.   Օպերատորի կողմից սահմանված կարգին համապատասխան փոփոխել իրեն մատուցվող Ծառայությունների ցանկը և Սակագնային պլանները/փաթեթները:

6.3.3.   Նախապես գրավոր տեղեկացնելով Հեռուստառադիոընկերությանը կամ վերջինիս լիազորված անձին, միակողմանիորեն հրաժարվել Բաժանորդային պայմանագրից` վճարելով մինչև Բաժանորդային պայմանագրի լուծման օրը իրեն մատուցված Ծառայությունների համար:

 

 

  1. Անձնական տվյալների պաշտպանությունը

 

7.1. Հեռուստառադիոընկերությունը պարտավոր է պահպանել Ձեր այն անհատական տվյալների գաղտնիությունը, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Անհատական տվյալներ են համարվում Ձեր կողմից օգտագործվող Ծառայությունների տեսակի, ծավալի, օգտագործման վայրի, վճարումների, տեխնիկական պայմանների վերաբերյալ և այլ տեղեկատվությունը:

 

7.2. Ստորագրելով Բաժանորդային պայմանագիրը՝ Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս Հեռուստառադիոընկերության կամ իր լիազորած անձի կողմից իրականացնել  Ձեր անհատական տվյալների մշակում, որն իր մեջ ներառում է Ձեր անհատական տվյալների հավաքում, ամփոփում, մուտքագրում, թարմացում և Ձեզ մատուցվող Ծառայություններ հետ կապված այդ տվյալների փոխանցում և այլ գործողությունների իրականացում:

 

7.3. Ձեր անհատական տվյալները կարող են հրապարակվել բացառապես Ձեր թույլտվությամբ կամ ՀՀ օրենսդրությամբ և սույն Պայմաններով սահմանված դեպքերում: Սույն կետում նշված դեպքերում անհատական տվյալների բացահայտման դեպքում Դուք իրավունք չունեք Հեռուստառադիոընկերությունից կամ վերջինիս լիազորած անձից պահանջել վնասների հատուցում:

 

7.4. Բաժանորդային պայմանագիրը ստորագրելով Դուք ընդունում եք, որ Ծառայությունների մատուցման նպատակով Հեռուստառադիոընկերությանը կամ վերջինիս լիազորած անձին տրամադրած Ձեր հեռախոսահամարները կամ էլեկտրոնային հասցեները կարող են օգտագործվել Ծառայությունների մատուցման հետ կապված Ձեզ կարճ հաղորդագրություններ, էլեկտրոնային նամակներ կամ հեռախոսազանգեր ուղարկելու նպատակով:

 

 

 

  1. Պատասխանատվությունը

 

8.1. Սույն Պայմաններին և Բաժանորդային պայմանագրին ոչ համապատասխան Ծառայություններ մատուցելու համար Հեռուստառադիոընկերության պատասխանատվության չափը չի կարող գերազանցել Ձեր ընտրած Սակագնային պլանին համապատասխանող բաժանորդային ամսական վճարի չափը:

 

8.2. Բոլոր դեպքերում Դուք չեք կարող Հեռուստառադիոընկերությունից պահանջել վճարել անուղղակի վնասները և բաց թողնված օգուտը:

 

8.3. Հեռուստառադիոընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից Ծառայությունների մատուցման ընթացքում խոչընդոտներ առաջացնելու համար, ինչպես նաև երրորդ անձանց կողմից Օպերատորի ցանցի միջոցով Ձեզ հասցված որևէ վնասի համար:

 

8.4. Հեռուստառադիոընկերությունն իրավունք ունի Ձեզնից պահանջել վճարել իր բոլոր այն վնասները, որոնք Օպերատորը կրել է Բաժանորդի կողմից Պայմանները խախտելու արդյունքում:

 

8.5. Հեռուստառադիոընկերությունը ոչ մի վերահսկողություն չի իրականացնում Օպերատորի Ցանցով տեղափոխվող տվյալների նկատմամբ և պատասխանատու չէ Ձեր կողմից ստացված և/կամ ուղարկված տեղեկության և բովանդակության ճշտության և օրինականության համար: Օպերատորի ցանցի միջոցով տեղափոխվող ցանկացած տեղեկություն կամ բովանդակություն օգտագործվում է Ձեր ռիսկով և պատասխանատվությամբ:

 

8.6. Հեռուստառադիոընկերությունը պատասխանատվություն չի կրում վճարումներն ընդունող միջնորդի կողմից սահմանված կանոնների համաձայն որևէ լրացուցիչ միջնորդավճարի գանձման համար:

 

8.7. Դուք եք Հեռուստառադիոընկերության համար հանդիսանում միակ պատասխանատուն` սույն Պայմաններով ստանձնած Ձեր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

 

  1. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ֆորս-մաժոր)

 

Բաժանորդային պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում Հեռուստառադիոընկերությունը կամ Բաժանորդն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Բաժանորդային պայմանագիրը կնքելուց հետո, և որը Հեռուստառադիոընկերությունը կամ Բաժանորդը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Մասնավորապես` այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, սողանքը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, մայրուղային ենթակառուցվածքների խաթարումն, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ընդունված ակտը և այլն, որոնք անհնար են դարձնում     Բաժանորդային պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Հեռուստառադիոընկերությունը կամ Բաժանորդն իրավունք ունեն լուծել Բաժանորդային պայմանագիրը՝ այդ մասին նախապես 5 (հինգ) օր առաջ գրավոր ծանուցելով մյուս կողմին:

 

 

  1. Վեճերի լուծման կարգը

 

Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում լուծվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

 

  1. Եզրափակիչ դրույթներ

 

11.1. Սույն Պայմանները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Սույն Պայմանների հրապարակում է համարվում Հեռուստառադիոընկերության կամ իր լիազորած անձի պաշտոնական ինտերնետային էջում հրապարակելը:

11.2.    Սույն Պայմաններով և Բաժանորդային պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

  1. Ընկերության տվյալներ

<<Հիբրիդ Սոլյուշնս>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝

  • Իրավաբանական հասցե` ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 48, 1 մ/շ, 5-րդ հարկ, 5-րդ սենյակ
  • Գործունեության հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 48, 1 մ/շ, 5-րդ հարկ, 5-րդ սենյակ
  • ՀՎՀՀ` 02709727
  • Գլխավոր տնօրեն` Ս. Մաջարյան: